Աշխարհ

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ առցանց քննարկումներին

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ առցանց քննարկումներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի Ուկրաինայի հարցով վիրտուալ քննարկումներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարությունը։

«Օգոստոսի 13-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կմասնակցի Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների առցանց քննարկումներին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի ղեկավարության, եվրոպական խոշոր երկրների ներկայացուցիչների, Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ։

Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների ներկայացուցիչները առանձին զրույց կունենան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ նրա զրույցից առաջ։

 

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում