Կարո Փայլանը Թուրքիայի նախագահին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրումից հետո Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP) Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր  Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին պատմական համաձայնագիր, որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին։ Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել այս խաղաղությունը մշտական դարձնելու համար։ Պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը, միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այս քայլը»,- գրել է նա։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը Թուրքիայի նախագահին ներկայացրել էր Վաշինգտոնում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքները; Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ հիմա իրավիկճակն առավել քան երբևէ  նպաստավոր է դեռևս 2022 թվականից ձեռք բերված պայմանավարվածությունները կյանքի կոչելու համար։ Խոսքը, մասնավորապես, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին է, որի շուրջ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թվականից։ Թուրքական կողմը, սակայն, ձգձգում էր այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու գործընթացը՝ դա կապելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Türkçe

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին