Կարո Փայլանը Թուրքիայի նախագահին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրումից հետո Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP) Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին պատմական համաձայնագիր, որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին։ Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել այս խաղաղությունը մշտական դարձնելու համար։ Պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը, միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այս քայլը»,- գրել է նա։
Azerbaycan ve Ermenistan liderleri onyıllardır süren düşmanlığa son veren TARİHİ anlaşmayı ABD Başkanı Trump’ın şahitliğinde imzaladı.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) August 9, 2025
Bize düşen, bu barışın kalıcı olması için ivedi adımlar atmaktır.
Sayın Erdoğan: Türkiye-Ermenistan sınırını hemen açın!… pic.twitter.com/xjnsHiNlma
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը Թուրքիայի նախագահին ներկայացրել էր Վաշինգտոնում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքները; Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ հիմա իրավիկճակն առավել քան երբևէ նպաստավոր է դեռևս 2022 թվականից ձեռք բերված պայմանավարվածությունները կյանքի կոչելու համար։ Խոսքը, մասնավորապես, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին է, որի շուրջ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թվականից։ Թուրքական կողմը, սակայն, ձգձգում էր այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու գործընթացը՝ դա կապելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։