Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի 11-ին բանակցությունների նպատակով կժամանի Թեհրան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ չի նախատեսվում այց միջուկային օբյեկտներ։ 

«ԱԷՄԳ հետ բանակցությունները վաղը [օգոստոսի 11-ին] կշարունակվեն՝ հստակեցնելու համագործակցության շրջանակը։ Գրոսիի տեղակալը կգա Թեհրան, սակայն որևէ միջուկային վայր այցելություն ծրագրված չէ, քանի դեռ համաձայնության չենք եկել համագործակցության շրջանակի վերաբերյալ»,- Telegram-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Հունիսին Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակումից հետո ԱԷՄԳ տեսուչները հնարավորություն չեն ունեցել այցելել Իրանի միջուկային օբյեկտներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին բազմիցս նշել է, որ դա իրենց համար շարունակում է առաջնահերթություն լինել։ 

Նախորդ ամիս Իրանում ուժի մեջ մտավ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով դադարեցվում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը։ Օրենքը նախատեսում է, որ ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ցանկացած ապագա ստուգում պետք է հաստատվի Թեհրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից։

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած