Վաշինգտոնում ստորագրված երկկողմ փաստաթղթերով Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունը նոր աստիճանի բարձրացավ․ Կոստանյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթերով միս ու արյուն է ստանում ռազմավարական գործընկերությունը, որն այս տարվա հունվարին հաստատվել էր երկու երկրների միջև։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։  

«Հայաստանն ու Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ին երեք կարևոր փաստաթուղթ են ստորագրել, որոնցից առաջինը վերաբերել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացմանը, երկրորդը՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը, ի դեպ այս ուղղությամբ ԱՄՆ-ն շատ քիչ երկրների հետ նման ֆորմատի փաստաթղթեր ունի կնքած։ Երրորդը, իհարկե, վերաբերել է էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը և խորացմանը։ Ըստ էության, երեք փաստաթղթերն էլ, որոնք կնքվել են Վաշինգտոնում,ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի դիմակայունության և տնտեսական զարգացում ապահովելու համար։

Այս կտրվածքով պետք է նաև ընդգծել, որ, ըստ էության, միս ու արյուն է ստանում այն ռազմավարական գործընկերությունը, որը այս տարվա հունվարին արդեն իսկ հաստատվել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, և երեկ կնքված փաստաթղթերով, ըստ էության, Թրամփի ադմինիստրացիան նոր շունչ տվեց ահս համագորխակցությանը, և,  կարելի է անգամ ասել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցությունը նոր աստիճանի բարձրացավ»,-ասել է Կոստանյանը։ 

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում