ՄԻՆՍԿ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
բելառուս ժողովրդի անունից հայ ժողովրդին շնորհավորել է Հայրենական մեծ
պատերազմում տարած հաղթանակի 60-րդ տարեդարձի առթիվ: «Շնորհակալություն, որ
այդ մեծ տոնի նախօրեին Դուք եկել եք մեզ մոտե,-ընդգծել է Լուկաշենկոն
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր կայացած հանդիպմանը:
Բելառուսի նախագահը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի
տարածքում կռվել են շատ հայեր, այդ թվում՝ խոշոր զորահրամանատարներ: «Մենք այդ
գիտենք ու գնահատում ենք,-ասել է նախագահը:-Դուք միշտ էլ կարող եք ակնկալել
բելառուսների աջակցությունը: Մենք հիշում ենք բարինե:
Լուկաշենկոն վստահ է, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ «կարելի է
կառուցել ամենալավ հարաբերություններըե: «Հայերը, հավանաբար, նախկին
Խորհրդային Միության ժողովուրդներից միակն են, որ հավատարիմ մնացին մեր միջեւ
հաստատված բարեկամությանըե,-նշել է նա:
Բելառուսի նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ
առեւտրատնտեսական կապերի զարգացման առթիվ: «Թեեւ մեր երկրների միջեւ
ապրանքաշրջանառության ծավալն այնքան էլ մեծ չէ, բայց այն շարունակ մեծանում
էե,-ասել է Լուկաշենկոն: Ընդսմին նա գոհունակություն է հայտնել այն փաստի
առթիվ, որ կողմերը գտել են այն ուղիները, որոնցով ոչ դյուրին պայմաններում
փոխադարձ առեւտուր է իրականացվում:
Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Բելառուս Հայաստանի
կառավարական պատվիրակության այցը, որը կտեւի մինչեւ մայիսի 4-ը, հաջող կլինի:
«Համենայն դեպս, ես եւ մյուս պաշտոնական անձինք ամեն ինչ կանենք, որպեսզի
բավարարենք բոլոր խնդրանքները, ցանկությունները եւ կատարենք այն
պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն Ձեր այցի արդյունքումե,-
հավաստիացրել է Բելառուսի ղեկավարը:
Իր հերթին Անդրանիկ Մարգարյանը նույնպես դրականորեն է գնահատել Բելառուսի
եւ Հայաստանի առեւտրատնտեսական համագործակցության դինամիկան եւ վստահություն է
հայտնել, որ երկկողմ կապերը այսուհետեւ էլ կամրապնդվեն: Միեւնույն ժամանակ,
ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, առկա են չօգտագործված հնարավորություններ,
եւ կողմերը մեծ աշխատանք ունեն կատարելու: Այս տարի Երեւանում կայանալու է
առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական
հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ սահմանվելու են երկու պետությունների
փոխգործակցության աշխուժացման ուղիները, ասել է Անդրանիկ Մարգարյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ հինգ տարի առաջ կայացած իր վերջին այցի
ժամանակից ի վեր «Բելառուսում դրական շատ փոփոխություններ են կատարվել, եւ մեր
պետությունների հարաբերություններում՝ նույնպեսե:
Նշենք, որ անցյալ տարի Հայաստանի եւ Բելառուսի միջեւ երկկողմ առեւտրի
ծավալն աճել է 12,4 տոկոսով եւ կազմել 10,8 ԱՄՆ-ի դոլար:
Ապրանքաշրջանառությունն առավել բարձր տեմպերով է աճում ընթացիկ տարում: 2005-ի
առաջին երկու ամսվա արդյունքներով, այդ ցուցանիշը անցյալ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 2,5 անգամ:
Բելառուսը Հայաստան է մատակարարում բեռնատար ավտոմեքենաներ, անվադողեր,
ճանապարհային տեխնիկա, քիմիական, փայտամշակման արդյունաբերության արտադրանք,
դեղորայք, իսկ ներմուծում է առավելապես թունդ սպիրտային խմիչքներ: