Գյումրիում ազդարարվեց «Գինոսյանական օրեր. Հայոց լեռների ոգին» փառատոնի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում օգոստոսի 2-ին ազդարարվեց «Գինոսյանական օրեր. Հայոց լեռների ոգին» փառատոնի մեկնարկը։ Փառատոնն անցկացվում է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամի նախաձեռնությամբ և նվիրված է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի շնորհիվ հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։ Փառատոնը կրում է «Հայոց լեռների ոգին» խորագիրը։ Փառատոնի շրջանակներում Գյումրիի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ ավանդական պարային շքերթ։

Երեկոյան տեղի կունենա գալա համերգ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի, «Կարին» նվագախմբի և «Կարին»-ի ճյուղային խմբերի մասնակցությամբ։

«Օգոստոսի 3-ը Գագիկ Գինոսյանի ծննդյան օրն է, և մենք որոշեցինք այս տարի փառատոնը նվիրել նրա հիշատակին։ Գյումրու ընտրությունն էլ պատահական չէ՝ այն իր կոլորիտով շատ է հիշեցնում Գագիկ Գինոսյանի հայրական քաղաքը՝ Ախալցխան։ Բացի այդ, Գյումրին համարվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, սակայն այսօր, ցավոք, մի քանի քայլով հեռացել է իր ավանդական մշակույթից։ Այդ պատճառով էլ որոշեցինք ավանդական մշակույթը բերել հենց Գյումրի։ Այսօր փառատոնի շրջանակներում անցկացված շքերթին մասնակցեց ավելի քան 120 մարդ՝ 10 խմբից»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը։

«Գինոսյանական օրեր» փառատոնի երկրորդ օրը՝ օգոստոսի 3-ը, նվիրված է լինելու հայ ավանդական պարի գիտական բաղադրիչին։ Միջոցառման ընթացքում կքննարկվեն պարագիտության տարբեր թեմաներ, որոնք ներկայացվելու են միմյանց փոխլրացնող երկու ձևաչափով՝ դասախոսություններ և պանելային քննարկումներ։ Դասախոսությունների հիմնական թեման լինելու է Գագիկ Գինոսյանի կողմից առաջարկված «Պարի կենսաշրջանը» մոդել-ռազմավարությունը։ Այն ներառում է չորս ենթափուլերից բաղկացած գործընթաց՝ սկսած պարի գրառումից մինչև դրա վերաիմաստավորված վերադարձը ժողովրդին։

Հայերեն Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել