Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդականից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդականից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում
  • 2 տրանսպորտային միջոց
  • 124 միլիոն 570 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
  • 79 միլիոն 540 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում