Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը:
4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Կառույցի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:
Հաղորդագրությանը կից հրապարակվել են նաև ձայնագրություններ։