Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեի փոխանցմամբ՝ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում