Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը աստիճանաբար կբարձրանա։
