Թուրքիան կմասնակցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին
1 րոպեի ընթերցում

Թուրքական պատվիրակությունը ներկա կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում այս շաբաթ նախատեսված բանակցություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գործընթացին ծանոթ թուրք բարձրաստիճան պաշտոնյան:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 22-ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։
Ռուսաստանը և Ուկրաինան արդեն երկու անգամ բանակցություններ են վարել Ստամբուլում։ Արդյունքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Բացի դրանից, Մոսկվան Կիևին է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։