Աշխարհ

Ֆրանսիան դուրս է գալիս Սենեգալում իր վերջին ռազմակայաններից՝ ավարտելով 65-ամյա ռազմական ներկայությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դուրս է գալիս Սենեգալում իր վերջին ռազմակայաններից՝ ավարտելով 65-ամյա ռազմական ներկայությունը

Ֆրանսիան հուլիսի 17-ին պաշտոնապես հանձնում է Սենեգալում գտնվող իր վերջին ռազմակայանները, որից հետո ֆրանսիական բանակն այլևս մշտական ճամբարներ չի ունենա Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Այսպիսով, կավարտվի Սենեգալում ֆրանսիական բանակի 65-ամյա ներկայությունը։ Ավելի վաղ ֆրանսիական զորքերը դուրս են բերվել նաև մայրցամաքի այլ երկրներից, քանի որ նախկին գաղութներն ավելի ու ավելի են հեռանում իրենց նախկին կառավարչից։

Մոտ 350 ֆրանսիացի զինվոր, որոնց հիմնական խնդիրը Սենեգալի բանակի հետ համատեղ գործողություններ իրականացնելն էր, կլքեն արևմտաաֆրիկյան երկիրը։ Գործընթացը տևել է ավելի քան երեք ամիս. Ֆրանսիան մարտից սկսել էր իր բազաները վերադարձնել Սենեգալին։

2024 թվականի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Սենեգալի նախագահ Բասիրու Դիոմայե Ֆեյը պահանջեց, որ Ֆրանսիան զորքերը դուրս բերի երկրից մինչև 2025 թվականը։

Այնուամենայնիվ, ի տարբերություն այլ նախկին գաղութների, ինչպիսիք են Բուրկինա Ֆասոն, Մալին և Նիգերը, Ֆեյը հայտարարել է, որ Սենեգալը կշարունակի համագործակցել Փարիզի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում