Իսրայելի պաշտպանության նախարարը Դամասկոսին սպառնացել է «ցավոտ հարվածներով»

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Դամասկոսին  ուղղված նախազգուշացումներն ավարտվել են, և այժմ Սիրիային ցավոտ հարվածներ են սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։

«Նախազգուշացումներն ավարտվել են. այժմ ցավոտ հարվածներ են սպասվում։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի եռանդուն գործել աս-Սուեյդայում՝ դրուզների վրա հարձակված ուժերին ոչնչացնելու և նրանց լիակատար նահանջին հասնելու համար», - գրել է նա։

Կացը, դիմելով Իսրայելում ապրող դրուզներին, նշել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարտավորություն են ստանձնել՝ «պաշտպանելու նրանց դրուզ եղբայրներին Սիրիայում», և կպահեն այդ խոստումը։

Նախորդ հայտարարություններում Կացը կոչ էր արել սիրիական կառավարությանը դուրս բերել իր ուժերն աս-Սուեյդայից։ Նա նաև նշել էր, որ Սիրիայում հարվածների տեմպը կաճի, եթե Դամասկոսը չհասկանա ուղերձը՝ հավելելով, որ հարավային Սիրիան կլինի ապառազմականացված գոտի։

SANA գործակալության  տեղեկացմամբ՝ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսի կենտրոնին Իսրայելի ավիահարվածներից, նախնական տվյալներով, կա 9 վիրավոր։

Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ իսրայելական բանակը վերջին օրերին հարձակվել է սիրիական իշխանությունների 160 թիրախի վրա, որոնց մեծ մասը գտնվում է աս-Սուեյդայի շրջանում։

Աշխարհ

Իսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան