Իսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին
2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում սիրիական Al Ikhbariah հեռուստաալիքը։
Ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 16-ի կեսօրին Դամասկոսի կենտրոնին իսրայելական հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացիական անձ:
مراسل #تلفزيون_سوريا: غارة ثانية لطائرات الاحتلال الإسرائيلي على مبنى رئاسة الأركان بـ #دمشق pic.twitter.com/KrgShRBczX
— تلفزيون سوريا (@syr_television) July 16, 2025
Վերջին երկու օրերի ընթացքում իսրայելական ուժերը նաև թիրախավորում են աս-Սուեյդա քաղաքի մի քանի շրջաններ՝ ի պաշտպանություն դրուզների։
Իր հերթին SANA գործակալության թղթակիցը հայտնել է, որ Իսրայելի կողմից մայրաքաղաք Դամասկոսին ուղղված ռմբակոծությունների հետևանքով մի շարք վիրավորներ են արձանագրվել. այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Syria TV-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի բանակը նոր ավիահարված է հասցրել Սիրիայի բանակի գլխավոր շտաբի շենքին, որը գտնվում է Syria TV հեռուստաընկերության ստուդիայի դիմաց։ Ավիահարվածի ուժգին պայթյունը ստիպել է աշխատակիցներին լքել ստուդիան։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախավորել է Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մուտքը։
Արաբական և տարածաշրջանային երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա՝ աջակցելով Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը։