Սիրիայի նախագահը քրդական ուժերի առաջնորդին նշանակել է խորհրդական
1 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) առաջնորդ Մուստաֆա Խալիլ Աբդիին (Մազլում Աբդի) նշանակվել է նախագահի խորհրդական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Օգոստոսի 25-ին Դամասկոսում նախագահ աշ-Շարաայի հետ հանդիպումից հետո Մազլում Աբդին հայտարարել էր ՍԴՈւ-ի առաքելության ավարտի, որպես անկախ ռազմական ուժ դրա լուծարման և պետական ինստիտուտներին լիակատար ինտեգրման մասին։
Սիրիայի կառավարությունը և ՍԴՈւ-ն, որն ԱՄՆ-ի աջակցությամբ օգնեց հաղթել «Իսլամական պետությանը» և վերահսկում էր Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածները, հունվարին համաձայնության էին եկել սիրիական պետության կազմում քուրդ զինյալների փուլային ինտեգրման շուրջ։
Գործարքի կնքումից առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերը հունվարին հարձակում էին իրականացրել՝ գրավելով ՍԴՈւ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը։