Հայաստան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և  դատաիրավական համակարգի  մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային կարողությունների ապահովմանն ու զարգացմանը, վերասոցիալականացման ծրագրերի ընդլայնմանը, ՔԿՀ-ների պահման պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:  

Քննարկման ընթացքում հստակեցվել են նախանշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում