Թողարկվել են «Մհեր Մկրտչյան» ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ

3 րոպեի ընթերցում

Մհեր Մկրտչյանի թանգարանի և «47 դիզայն» ընկերության համագործակցությամբ թողարկվել են «Մհեր Մկրտչյան» ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ, որոնց շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի թանգարանում։ Հուշամեդալները թողարկվել են թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։

«47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ գաղափարը ծնվել է չորս ամիս առաջ և Մհեր Մկրտչյանի թանգարանի հետ համագործակցության արդյունքում ստեղծվեցին հուշամեդալները: Թանգարանն օգնել է անհրաժեշտ տեղեկատվությամբ, տեքստերով ու նկարներով և հենց առաջին հուշամեդալը նվեր է թանգարանին: Հուշամեդալի բրոնզե օրինակը կթողարկվի անսահմանափակ քանակով, իսկ ոսկին և արծաթը սիմվոլիկ՝  95 օրինակով: Հուշամեդալների վաճառքի 10 տոկոսը կփոխանցվի թանգարանին: Կատարված աշխատանքի համար Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը համայնքապետարանի անունից «47 դիզայն»-ին հանձնեց շնորհակալագիր: 

«Այսուհետ մենք ունենք շատ կարևոր ու արժեքավոր նվեր, որն, ըստ անհրաժեշտության,  կկարողանանք հանձնել քաղաքի բարերարներին, պատվավոր մարդկանց, ովքեր քաղաքի կյանքում ու իրենց գործունեության մեջ կունենան  դեր և նշանակություն և կարծում եմ ավելի թանկ նվեր քան Մհեր Մկրտչյանն է որպես մասունք,  ոչ մեկը չի կարող տանել այս քաղաքից, ինչ համար շնորհավորում ենք»,-նշեց Լիլիթ Թովմասյանը:  

Օրվա  խորհրդով պայմանավորված թանգարանում  ներկայացվեց նաև Մհեր Մկրտչյանի մտերիմ բարեկամի՝ «Ֆիլմ» թերթի խմբագիր  Ռոբերտ Մաթոսյանի «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք..․» գիրքը:

Տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվել էր առավոտյան՝   մեծանուն վարպետի  հուշարձանի մոտ: Ավելի ուշ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ֆիլմերի պաստառների ցուցադրություն էր, իսկ  երեկոյան Գյումրիի փողային նվագախումբը կինոմեղեդիներով կներկայանա գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին: 

Հայերեն Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել