Իրան

Սթարմերը և Թրամփը քննարկել են Թեհրանի՝ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Սթարմերը և Թրամփը քննարկել են Թեհրանի՝ բանակցային գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներն Իրանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

«Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին հնարավորինս շուտ վերադառնալու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկարաժամկետ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ղեկավարները կրկին հայտարարել են այն լուրջ ռիսկի մասին, որն Իրանի միջուկային ծրագիրը ներկայացնում է միջազգային անվտանգության համար։

Զրույցի ընթացքում Սթարմերը և Թրամփը խոսել են Իրանին հասցված ամերիկյան հարվածների մասին, որոնք «ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվել են սպառնալիքը նվազեցնելու համար»։ Կողմերը համաձայնել են, որ Իրանին «երբեք չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել»։

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ուղղակիորեն ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում