Իրան

Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար. Պեսկով

Իսրայել-Իրան հակամարտությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար՝ կապված մերձավորարևելյան  տարածաշրջանի՝ երկրի սահմաններին մոտ գտնվելու հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պատերազմը, որի ականատեսն ենք մենք, հղի է աշխարհագրության ընդլայնմամբ, նոր մասնակիցների ներգրավմամբ և անկանխատեսելի հետևանքներով։ Մենք չափազանց մտահոգված ենք այս առումով, քանի որ մենք օվկիանոսի մյուս կողմում չենք, այդ տարածաշրջանն անմիջապես մեր սահմանների մոտ է», - ասել է նա լրագրողներին։

«Բացի այն բանից, որ այս իրավիճակն անխուսափելիորեն ազդում է համաշխարհային տնտեսության, էներգետիկ շուկաների և այլնի վրա, սա, իհարկե, պոտենցիալ կերպով վտանգավոր է մեզ համար։ Հետևաբար, մենք մտահոգված ենք», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովից նաև հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանը «կարմիր գծեր» ունի Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության առումով։

««Կարմիր գծեր», առաջին հերթին, պետք է ունենան տարածաշրջանի երկրները, քանի որ հենց այս տարածաշրջանն է այժմ ներքաշվում անկայունության և պատերազմի անդունդը», - պատասխանել է նա։

Պեսկովը նաև նշել է, որ դիվանագիտական ​​ջանքերի համար միշտ հույս և հնարավորություն կա։

Լույս հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմն սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում