Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ 

«Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն, և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ ընկալումն այժմ արմատապես փոխվել է։

«Ես արձանագրում եմ, որ ես Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի ժողովրդի շնորհիվ» – ընդգծեց վարչապետը։ 

Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչ նկատի ունի «ֆորպոստ» ասելով։

«Սովորաբար ֆորպոստի խոսույթը կապվում է մի կոնկրետ երկրի հետ։ Բայց դա ահավոր մեծ անարդարություն է։ Իրականում ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ՝ հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից։ Բայց ամենակարևորը՝ ֆորպոստացման կրիտիկական զանգվածը մենք ենք եղել։ Մենք ենք ապահովել այն»,– նշեց վարչապետը։ 

Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ հայ հասարակությունը, քաղաքական էլիտան և ինքը՝ որպես պաշտոնյա, ամբողջությամբ չեն գիտակցել սեփական ինքնիշխան պետություն լինելու փաստը։ 

«Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք, որ մենք ենք կառավարություն, խորհրդարան, ժողովուրդ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 

Հայերեն

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ