Քաղաքականություն

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ներկայացնելով ուղերձը։

«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կխորանան փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ուղերձում նշել է պետության ղեկավարը։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ Թուրքմենստանի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում