ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է հանրային իրազեկման աշխատանքները՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ։
«Արմենպրես»-ի հետ հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ճանապարհին կարևոր է ոչ միայն օրենսդրական փոփոխությունը, այլև նոր սպառողական մշակույթի ձևավորումը։

Նախարարությունից նշում են, որ այս անգամ իրազեկման նախաձեռնությունն իրականացվել է «Էյթի էյթ» սուպերմարկետի հետ։ Այցելուներին ներկայացվեցին առաջիկա օրենսդրական փոփոխությունները, դրանց շրջանակը և մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառումը նվազեցնելու բնապահպանական նշանակությունը։
Իրազեկումն ուղեկցվել է նաև գործնական քայլով. քաղաքացիներին տրամադրվել են բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՝ որպես մեկանգամյա պլաստիկ տոպրակների հարմար և բնապահպանական այլընտրանք։
«Մեր ամենօրյա ընտրությունները ձևավորում են շրջակա միջավայրի վաղվա պատկերը։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկից աստիճանական հրաժարումը հենց այն փոփոխություններից է, որտեղ յուրաքանչյուրիս ընտրությունը նշանակություն ունի»,- նշել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
