Ռազմական

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակում գրանցված վերջին մահվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Փաշինյանը հայտնեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ առավոտյան իրադրությունը քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և առաջիկայում կլինեն կադրային որոշակի փոփոխություններ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են։ 

«Ես արդեն կայացրել եմ որոշում, որի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություն, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում նույնպես կունենանք կադրային փոփոխություն։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և կգանք հետևությունների։ Այո, պետք է լինի անհատական պատասխանատվություն։ Իմ գնահատականն այն չէ, որ տվյալ իրադրությունում գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար»,- պարզաբանեց ՀՀ վարչապետը։ 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում