Հայաստան

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

1 րոպեի ընթերցում

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2026 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ 2023-2026թթ․ ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս և 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից, ընդգծելով, որ  մասնավորապես՝ 19 անշարժ գույք ամրացվել են այլ պետական մարմինների, որից 17-ը՝ ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառային ֆոնդի համալրման և պահպանության համար, 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ, 7-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում, 18 գույքի մասով տարբեր պետական մարմինների հետ քննարկվում են հետագա արդյունավետ տնօրինման հարցը։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում:

Գույքի ցանկին կարելի է ծանոթանալ հղումով։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում