Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարում Իրանի պաշտպանվելու իրավունքն օրինական է ու արդարացված

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիայի դեմ պայքարում Իրանի պաշտպանվելու իրավունքն օրինական է ու արդարացված

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Իրանի՝ Իսրայելի հարվածներից պաշտպանվելու  իրավունքը լիովին բնական է, օրինական և արդարացված։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

«Թուրքիան անում է ամեն ինչ՝ Գազայի հատվածի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և մեր հարևան Իրանի դեմ այս անմարդկային ագրեսիան դադարեցնելու համար», - ընդգծել է Էրդողանը։ 

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան նախապատրաստական ​​​​աշխատանքներ է կատարել և շարունակում է պատրաստվել Իրան-Իսրայել հակամարտության հետ կապված ցանկացած զարգացման և հնարավոր բացասական սցենարների։ 

«ՄԱԿ-ը, միջազգային հաստատությունները և պետությունները լուռ են մնում ողջ մարդկության աչքի առաջ իրականացվող ագրեսիայի առջև, իսկ ոմանք նույնիսկ աջակցում են այս ավազակախմբին», - ասել է նա։ 

Էրդողանը նշել է, որ իսրայելական ագրեսիայի դադարեցումը անհրաժեշտ է աշխարհի և ամբողջ մարդկության համար։ 

«Մեր տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ հարևան Իրանը, պետք է անհրաժեշտ դասեր քաղեն ներկայիս իրադարձություններից»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում