Թրամփը ցանկանում է Իրանի լիարժեք հրաժարում միջուկային մշակումներից, ոչ թե պարզապես հրադադար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի միջուկային խնդրի «իրական ավարտ», որ Թեհրանն «ամբողջությամբ հրաժարվի» միջուկային զենքի մշակումից, և ոչ թե պարզապես հրադադար հաստատվի Իրանի և Իսրայելի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Կանադայում անցկացվող G7-ի գագաթնաժողովից վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ ասել, որ հրադադարի եմ ձգտում», - Թրամփի խոսքերն է մեջբերում CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, որը գտնվում էր նախագահական ինքնաթիռում։

Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը չի ​​պատրաստվում նվազեցնել Իրանի վրա իր գրոհների ինտենսիվությունը։ 

«Դուք դրա մասին կիմանաք հաջորդ երկու օրվա ընթացքում։ Դուք կիմանաք։ Առայժմ ոչ ոք չի նվազեցրել թափը», - նշել է նախագահը։

CBS News-ը նշում է, որ ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը կներգրավվի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու գործում: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագիրը «ոչնչացած կլինի» ԱՄՆ-ի միջամտությունից «դեռ շատ առաջ»:

Անդրադառնալով ԱՄՆ շահերին հնարավոր սպառնալիքի մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ Իրանը գիտի, որ ամերիկյան զորքերին դիպչել չի կարելի, և նախազգուշացրել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ն շատ կոշտ կպատասխանի։ 

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ վարչակազմն աշխատում է Մերձավոր Արևելքից ամերիկացիներին դուրս բերելու ուղղությամբ։

Թրամփը նաև չի տեսնում նշաններ, որ Հյուսիսային Կորեան կամ Ռուսաստանն օգնում են Իրանին։ 

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը