ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Իսրայել-Իրան հակամարտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապով ոչ պաշտոնական նիստ կանցկացնեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը քննարկելու համար՝ կապված Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Անուար ալ Անունին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ներկայացուցիչը։

«Նկատի ունենալով Մերձավոր Արևելքում իրադրության լրջությունը՝ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վաղն արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցություն է պլանավորել տեսակոնֆերանսի ձևաչափով։ Սա թույլ կտա կարծիքներ փոխանակել, միաժամանակ համակարգել դիվանագիտական ​​գործողությունները Թեհրանի և Թել Ավիվի նկատմամբ և քննարկել, թե ինչպես գործել», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կողմ է հանդես գալիս ապաէսկալացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և կշարունակի դիվանագիտական ​​միջոցներով հնարավոր ամեն ինչ անել լարվածությունը նվազեցնելու և Իրանի միջուկային ծրագրի լուծումը գտնելու համար։

«Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների ճանապարհով», - նշել է ալ Անունին։

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս