Իրան

Թել Ավիվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը վնասվել է Իսրայելի վրա Իրանի հարվածների հետևանքով

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը վնասվել է Իսրայելի վրա Իրանի հարվածների հետևանքով

Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատանն աննշան վնաս է հասցվել Իրանի հրթիռային գրոհի հետևանքով, անձնակազմը չի տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Մայք Հաքաբին։

«Մի քանի աննշան վնասվածքներ կան Թել Ավիվում դեսպանատան մերձակայքում իրանական հրթիռային հարվածների հետևանքով առաջացած ցնցումներից, սակայն ամերիկյան անձնակազմը չի տուժել», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Ամերիկյան դիվանագիտական ​​​ներկայացուցչության ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունը հունիսի 16-ին փակ կմնան։

Գիշերն Իսրայելը և Իրանը շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել միմյանց։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում