Podcast-Հարց բժշկին. սրտի ստենտավորումը ոչ միայն կարող է փրկել բուժառուի կյանքը, այլև նրան վերադարձնել առօրյա կյանք

2 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին կտրուկ ավելացել են սիրտ-անոթային խնդիրները, բայց  դրան զուգահեռ նաև արագ զարգանում է բժշկությունը՝ թույլ տալով ավելի հեշտ ու արագ ճանապարհով լուծել մի շարք սիրտ-անոթային խնդիրներ:  

Սիրտ-անոթային խնդիրների ժամանակակից հետազոտությունների և միջամտությունների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում մանրամասն զրուցել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Սիրտ-անոթային կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Հայրապետյանի հետ: 

Մասնագետը նշեց՝ հանրությունը շատ հաճախ չի տարբերում և հստակ չի պատկերացնում, թե միջամտությունը ինչ նպատակով է իրականացվում. «Օրինակ՝ շատ հայտնի մեթոդներից ստենտավորումը և կորոնարոգրաֆիան (զոնդավորում) հանրության մեծ մասը միմյանցից չի տարբերում: 

Նշեմ, որ կորոնարոգրաֆիան դիագնոստիկ հետազոտություն է, որի ժամանակ մենք նկարում ենք սրտի պսակաձև զարկերակները հատուկ կոնտրաստ նյութով, իսկ ստենտավորումը փակ միջամտություն է անոթի ներսում: Այսինքն, երբ մենք կատարում ենք կորոնարոգրաֆիա և տեսնում ենք նշանակալի նեղացումներ, արդեն կատարում ենք ստենտավորում»: 

Հայրապետյանի խոսքով՝ ստենտավորում իրականացնում են, երբ  տեսնում են սրտի սնուցող զարկերակների հիսուն տոկոսից ավելի նեղացում, որը կարգավորում է անոթի անցանելիությունը: 

Բժիշկը ընդգծեց՝այս երկու միջամտություններից հետո էլ բուժառուն կարող է վերադառնալ իր սովորական առօրյային, քանի որ սրանք միտված են ապահովելու մարդու  կյանքի բարձր որակը: 

Սիրտ-անոթայի խնդիրների ժամանակ կիրառվող նորարարական մեթոդների և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:   

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում