Գավառում կանցկացվի Արհեստների 4-րդ միջազգային փառատոնը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից մանրամասնում են, որ Արհեստների միջազգային փառատոնը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերից մեկում մեկտեղում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ Հայաստանից և արտերկրից։ 2025 թվականին փառատոնը կհանգրվանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Երիտասարդները ստեղծում են համը. խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։

Մասնակիցներին սպասվում է հայ և օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ավանդական համեղ ուտեստներ, խոհարարական մրցույթ, լարախաղացի ներկայացում, ֆոտոանկյուն, ավանդական երգ ու պար, թաղիքե գորգի ստեղծում, ավանդական խաղեր, թանգարանային ցուցադրություն, վարպետության դասեր, համերգներ։

Փառատոնի առաջին օրը կկայանա համերգ Ethno Colors խմբի, երկրորդ օրը՝ «Գամմա» բենդի մասնակցությամբ:

Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին