Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը բոլոր պետական աշխատողներին կոչ է արել պատսպարվել մոտակա ապաստարաններում

2 րոպեի ընթերցում

Անվտանգության ներկայիս իրավիճակից ելնելով՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատսպարվել ապաստարաններում, մինչև հետագա ծանուցում կտրվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։

ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ հարկավոր է զգույշ լինել, իմանալ մոտակա ապաստարանի վայրը կարմիր տագնապի դեպքում, քանի որ «անվտանգությանն առնչվող միջադեպերը, այդ թվում՝ ականանետային, հրթիռային հարվածները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներխուժումները, հաճախ տեղի են ունենում առանց որևէ նախազգուշացման»

«Անվտանգության միջավայրը բարդ է և կարող է արագ փոխվել», - նշված է հայտարարության մեջ։

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։

Հայերեն Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres