ԻՀՊԿ-ն «վճռական և կոշտ պատասխան» է խոստացել Իսրայելի հարձակմանը

1 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ՝ վճռորոշ պատասխան խոստանալով հարվածներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Ցավակցություն հայտնելով իսրայելական հարվածներից ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի զոհվելու կապակցությամբ՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ պատրաստ է լիակատար ուժով և զգոնությամբ «վճռական և կոշտ պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։

«Ահաբեկչական նման գործողություններին և հանցավոր միջադեպերին հակազդելու համար անհրաժեշտ նախազգուշական միջոցներն ու պլանավորումն արդեն ձեռնարկվել են, և իրանցի ժողովրդին կներկայացվեն թշնամու կողմից այս հանցավոր գործողության մանրամասները, ինչպես նաև պատասխան գործողությունների մանրամասները, որոնք խորը ափսոսանք կառաջացնեն», - նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ իսրայելական հարվածների առնչությամբ ուղերձ էր հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ խոստանալով, որ երկիրն անպատիժ չի թողնի այս հարձակումը։ 

Իրան

Իսրայելական հարվածների նոր ալիքը թիրախավորել է իրանական այլ քաղաքներ

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ