Աշխարհ

Իսրայելը մտադիր է ամբողջությամբ բացել օդային տարածքը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մտադիր է ամբողջությամբ բացել օդային տարածքը

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ Իսրայելը առաջ է տանում իր օդային տարածքն ամբողջությամբ բացելու ծրագիրը՝ ավելացնելով թռիչքների քանակը, երկարացնելով օդանավակայանների աշխատանքային ժամերը և վերադարձնելով օտարերկրյա փոխադրողներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ 

«Ես Իսրայելի օդանավակայանների վարչությանը հանձնարարել եմ պատրաստվել անվտանգ վերադարձի գործողության վերջին փուլին: Պլանը կիրականացվի երկու պայմանների պահպանմամբ՝ ներքին զորքերի հրամանատարության կողմից սահմանափակումների վերացում և անվտանգության ու հետախուզության մարմինների հետ համակարգում»,- նշել է Ռեգևը:

Նա հայտնել է, որ հունիսի 24-ին 24 չվերթ վայրէջք կկատարի «Բեն Գուրիոն» օդանավակայանում և 9 չվերթ Հայֆայում: Իսկ առավոտյան Մանո զբոսաշրջային նավը ժամանել է 1900 իսրայելցիներով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում