Իրան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է թե՛ Իրանից, թե՛ Իսրայելից

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է թե՛ Իրանից, թե՛ Իսրայելից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել ինչպես իսրայելական, այնպես էլ իրանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ լրագրողներին հայտնել է, որ «դժգոհ» է թե՛ Իրանից, թե՛ Իսրայելից։ Այնուհետև նա առանձին ընդգծել է, որ «շատ դժգոհ» է Իսրայելից։

«Ինձ դուր չեկավ այն փաստը, որ Իսրայելը համաձայնության հասնելուց անմիջապես հետո հարվածեց։ Պարտադիր չէր, որ նրանք հարվածեին, և ինձ դուր չեկավ այն փաստը, որ հակահարվածը շատ ուժեղ էր», - ասել է Թրամփը լրագրողներին։

Նա նշել է, որ կարիք չկար այդքան հարվածներ հասցնել պարզապես այն պատճառով, որ Իրանը մեկ հրթիռ էր արձակել, որը ոչ մի թիրախի չէր հարվածել։

«Տեսնեմ՝ կկարողանամ արդյոք սա կանգնեցնել», - հավելել է Թրամփը։

Լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանն արդյոք ունի իր միջուկային ծրագիրը վերականգնելու ներուժ, Թրամփը պատասխանել է. «Բոլորովին չունի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում