Իրան

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Իսրայելին հարված հասցնելու մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Իսրայելին հարված հասցնելու մեղադրանքները

Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

«Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է վերջին ժամերին Իրանի կողմից (Իսրայելի տարածքի ուղղությամբ) հրթիռային հարվածների մասին տեղեկատվությունը», - ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանին մեղադրել էր հրադադարի խախտման մեջ և հայտարարել, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում