Իրան

Իսրայելի հետ հակամարտության հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 600-ը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի հետ հակամարտության հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 600-ը

Իրանի առողջապահության նախարարության ճգնաժամային կառավարման վարչության վեցերորդ նիստում հունիսի 24-ին հրապարակվել է վերջին 24 ժամվա ընթացքում և Իսրայելի դեմ պատերազմի ընթացքում Իրանում զոհվածների և վիրավորների վերաբերյալ վերջին վիճակագրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր Իրանում զոհվել է 606 մարդ։ 

«Զոհերի 95 տոկոսը մահացել է փլատակներում, իսկ հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներից միայն 5 տոկոսն է զոհվել», - ասել է նա։

Զաֆարղանդին նաև նշել է, որ «պարտադրված պատերազմի սկզբից ի վեր Առողջապահության նախարարության կենտրոններում բուժում է ստացել 5332 վիրավոր»։ 

«Վերջին 24 ժամվա ընթացքում բռնազավթող և հանցագործ սիոնիստական ​​ռեժիմը երկրի դեմ իրականացրել է այս պատերազմի սկզբից ի վեր ամենադաժան ագրեսիան ու հարձակումները, որոնց հետևանքով այսօր առավոտվա դրությամբ գրանցվել է 1342 վիրավոր և 107 նահատակ», - նշել է նա։

Իսրայելի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունիսի 24-ի դրությամբ արձանագրվել է 3238 վիրավոր։ Հիվանդանոցներ ժամանելու պահին վիրավորներից 23-ի առողջական վիճակը եղել է ծանր, 111-ինը՝ միջին, 2933-ը՝ թեթև, որոշ մարդիկ եղել են շոկային վիճակում։ Վիրավորների մեծ մասը դուրս է գրվել։ Հունիսի 24-ի գիշերը և առավոտյան երկրի տարբեր հիվանդանոցներում հոսպիտալացվել է 116 վիրավոր։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր 25 զոհի մասին։ Հունիսի 24-ին Իսրայելը հայտնել է ևս 4 զոհի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում