Իրան

Իսրայելական հարվածների նոր ալիքը թիրախավորել է իրանական այլ քաղաքներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածների նոր ալիքը թիրախավորել է իրանական այլ քաղաքներ

Թեհրանին և Սպահանին հասցրած հարվածներից հետո Իսրայելը կրկին թիրախավորել է Իրանում գտնվող օբյեկտներ։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը դիմակայում են հարձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում երեք պայթյուն է լսվել։

The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ հարվածներ են հասցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքին, որի բնակիչները հայտնել են պայթյունների և քաղաքի վրա բարձրացող սև ծխի մասին։ 

Պայթյուններ են լսվել նաև Թավրիզ քաղաքում։

Թեհրանում ևս նոր պայթյուններ են լսվել, սակայն պարզ չէ՝ արդյոք դա եղել է նոր հարձակում, թե ՀՕՊ համակարգերի աշխատանքը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները և պաշտոնյաները։ Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումը հաստատել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

Սպանվել են նաև իրանցի գիտնականներ և հրամանատարներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոշտ պատասխան է խոստացել այս հարձակումներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում