ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության  արտակարգ և  լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Էստոնիայի ԱԳ նախարարության զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, նախանշված արդյունքների, թվայնացման, կիբեռանվտանգության, էլեկտրոնային կառավարման, ամպային ծառայությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերի, առաջնահերթությունների ու մարտահրավերների վերաբերյալ մանրամասներ, այդ համատեքստում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձրաստիճան փոխայցելություններին և ակտիվ փոխգործակցությանը, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում շարունակական և զարգացող գործընկերությունը, համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամությունը։

Հայերեն English

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը