Թեհրանը կարող է վերանայել ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունները՝ հակաիրանական բանաձևի դեպքում

2 րոպեի ընթերցում

Իրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ հարաբերությունները, եթե կազմակերպության Կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին։

«Անցյալ անգամ մենք զգուշացրեցինք, բայց մեզ չլսեցին և մենք յոթ անգամ ավելացրեցինք մինչև 60% հարստացված ուրանի արտադրության ծավալները: Այժմ մենք նաև ունենք պատասխան քայլերի ցանկ, և մենք արդեն տեղեկացրել ենք նրանց այդ մասին: Ակնհայտ է, որ գործակալությունը չպետք է ակնկալի, որ Իրանը կշարունակի կառուցողական համագործակցությունն, ինչպես նախկինում», - ասել է նա՝ մեկնաբանելով հակաիրանական բանաձևի հնարավոր ընդունումն ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում:

Մայիսի 31-ին AFP-ն տվյալներ էր ներկայացրել ԱԷՄԳ-ի գաղտնի զեկույցից, որոնցից հետևում էր, որ վերջին ամիսներին Իրանն զգալիորեն արագացրել է բարձր հարստացված ուրանի արտադրությունը: Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված փաստաթուղթը «չի արտացոլում գործակալության և Իսլամական Հանրապետության միջև համագործակցության իրական մակարդակը», և ԱԷՄԳ-ին մեղադրել է, որ այն, իբր, հենվում է «կեղծ փաստաթղթերի վրա, որոնք նրան են տրամադրվել Իսրայելի կողմից»։ 

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցն անաչառ է և հիմնվում է տեղում աշխատող տեսուչների տեղեկատվության վրա:

Հայերեն Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները