Մարզեր

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին՝ կեսօրից հետո, 28-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 27-ի երեկոյան, 28-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում