Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցում է IWF-ի համաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը և գլխավոր քարտուղարը մասնակցում են միջազգային կառույցի համաժողովին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը:
Կարդացեք հոդվածը` Русский