Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանը լուծել է 110-ամյա վաղեմության խնդիրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում հաշվարկել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի հեղինակած «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2022, Vol. 28, No. 2, pp. 186–195) գիտական  հոդվածը հրապարակվել է «Gravitation and Cosmology» ամսագրում: Հեղինակը սահմանել և հաշվարկել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես մնում է փոքր «վակուումում լույսի տարածման» արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։

«Աստղագիտության համար հիմնարար այս խնդիրը միայն մասնավոր դեպքն է ֆիզիկայում գոյություն ունեցող՝ կորագիծ տարածություններում մարմինների  «հարաբերական արագությունը» հաշվելու ընդհանուր, առավել բարդ, «դասական» խնդրի։ Դա 1915 թվականից մինչ օրս չլուծված կարևորագույն  խնդիր էր Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ:

Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար»,- նշել է Գագիկ Տեր Ղազարյանը, որն այս մասին «Coordinate-Independent Definition of Relative Velocity in Pseudo-Riemannian Space-Time: Implications for Special Cases»  (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2023, Vol. 29, No. 1, pp. 62–73) գիտական հոդված է տպագրել «Gravitation and Cosmology» ամսագրում:

Հոդվածում նա կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար սահմանել և հաշվել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի տեսագծի նկատմամբ ընդհանուր դեպքում։

«Որպես դրա կիրառություն՝ այդ արագությունը հաշված է ֆիզիկական մի շարք կարևոր մասնակի դեպքերում՝ Մինկովսկու մետրիկայի համար, կամայական ստացիոնար մետրիկայի համար, երբ փորձնական մասնիկը և դիտորդը հանգստի վիճակում են, համասեռ գրավիտացիոն դաշտի դեպքում, պտտվող կոորդինատական համակարգի համար, Շվարցշիլդի մետրիկայի համար, Կեռի տիպի մետրիկաների համար, Ռոբերտսոն-Ուոլկերի մետրիկայի համար»,- հայտնել է Տեր Ղազարյանը։

Նա հաշվարկել է նաև ֆիզիկական մեծ կարևորություն ունեցող մեկ այլ բնութագրիչ՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմինների շարժման մեջ ներառվելու չափաբաժինը: 

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը