Աշխարհ

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Եվրոպական միությունը (ԵՄ) ստեղծում է բարձր մակարդակի նոր խումբ՝ կազմված անդամ երկրների, Միացյալ Թագավորության և Ուկրաինայի քաղաքական ու ռազմական ղեկավարներից, որի նպատակն է բացահայտել Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղիները՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների ֆոնին։

Այդ մասին տղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։  

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Իռլանդիայում կայացած պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է նախաձեռնության մեկնարկի մասին՝ նշելով, որ այն կօգնի մշակել եվրոպական պաշտպանության նոր մոտեցում։

«Նպատակն է մեկտեղել անվտանգության և պաշտպանության ոլորտի ամենահայտնի փորձագետներին, ովքեր կարող են ոչ ստանդարտ լուծումներ առաջարկել՝ այդ բացերը հնարավորինս արագ լրացնելու և ավելի արդյունավետ գործելու համար, հատկապես հիմա, երբ Եվրոպայում անվտանգային իրավիճակն էապես ավելի շոշափելի է դարձել», - ասել է Կալլասը։

Հայտարարությունն արվել է Եվրոպայի առջև ծառացած անվտանգության աննախադեպ մարտահրավերների ֆոնին։ ԱՄՆ վարչակազմը կրճատել է իր ռազմական ներկայությունը մայրցամաքում, մինչդեռ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սրումն ուժեղացնում է մտահոգությունները հակամարտության՝ ԵՄ տարածք տարածվելու հավանականության առթիվ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում