Եվրոպա

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին ուղղված պատժամիջոցների շուրջ 1600 նոր անուններից բաղկացած ցանկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։

«ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների մոտ 1600 նոր ցուցակագրումներ՝ թիրախավորելով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։

Սա պատժամիջոցների մեր ցանկի ամենախոշոր ընդլայնումն է Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր»,- նշվել է գրառման մեջ։

Կալասի խոսքով՝ Եվրոպան կրկին միասնական դիրքորոշում է դրսևորել։

«Ցանկում ներառվածների ավելի քան կեսը կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ։

Մենք զգալիորեն բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք Ռուսաստանի համար այնպիսի զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար»,- հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում