Եվրոպա

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ից Ռուսաստանի հետ պետք է բանակցեն Կոշտան և Կալասը

Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչները պետք է լինեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, քանի որ նրանք արդեն նման մանդատ են ստացել համապատասխան պաշտոններում  նշանակվելու միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։

«Եվրոպան արդեն ընտրել է իր ներկայացուցիչներին՝ Եվրախորհրդի նախագահ Կոշտային և Կայա Կալասին։ Երկուսն էլ, անկասկած, հաշվետու են ԵՄ անդամ երկրներին», - ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրամիությունը պետք է ներկայացնեն այնպիսի մարդիկ, որոնց վստահում են միավորման առաջնորդները։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Կալասի թեկնածության վերաբերյալ Մոսկվայի կարծիքը չպետք է ազդի եվրոպացիների կարծիքի վրա։

Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները կարող են դառնալ Ուկրաինայի հարցով հաշտության բանակցությունների մասնակիցներ, երբ նրանց «խիղճն արթնանա»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում