Սպորտ

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

1 րոպեի ընթերցում

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»։ Երկու թիմերը կարողացել են համաձայնության հասնել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը: 21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկում» անցկացրել է 38 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկում» հանդես գալու ընթացքում Հովհաննիսյանը հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական և այս տարվա մարտի 29-ին Բելառուսի դեմ ընկերական խաղում իր նորամուտը նշել  ընտրանու կազմում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում