Գիտություն

«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են մաթեմատիկայի ոլորտի արդի հետազոտությունները

2 րոպեի ընթերցում

«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են մաթեմատիկայի ոլորտի արդի հետազոտությունները

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում անցկացված «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը մեկ հարթակում էր միավորել 12 երկրների մաթեմատիկոսների՝ քննարկելու օպերատորների տեսության, հարմոնիկ անալիզի և դրանց կիրառությունների արդի հարցերը։ Գիտաժողովը կազմակերպել էին Մաթեմատիկայի ինստիտուտը և ՌԴ Հարավային դաշնային համալսարանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից,  Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆիկ Արամյանը նշել է, որ գիտաժողովը կարևոր հարթակ է մաթեմատիկայի ոլորտում նոր գիտական արդյունքների տարածման տեսանկյունից։ Այն համախմբում է մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ամրապնդում համագործակցությունը։

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը նշել է, որ «OTHA SPRING» միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել․ այս տարի այն անցկացվել է Մաթեմատիկայի ինստիտուտում 4-րդ անգամ։ Տարեցտարի այն ընդգրկում է ավելի շատ երկրներ և ուղղությունների լայն շրջանակ՝ ձևավորելով լայն միջազգային փորձագիտական համայնք։

Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից, Մեքսիկայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից։

Գիտաժողովի արդյունքները կհրապարակվեն «Springer» հրատարակչության կողմից լույս տեսնող «Journal of Mathematical Sciences» ամսագրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում