ERNA գիտության փառատոնին և COP17-ին ընդառաջ կանցկացվի «Զրույցներ բնության հետ» միջոցառումը
1 րոպեի ընթերցում

Երևանում Սիրահարների այգում սեպտեմբերի 14-ին ժամը 18։30-ին տեղի կունենա «Զրույցներ բնության հետ» միջոցառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայաստանի գիտության ազգային ակադեմիայից հայտնում են, որ միջոցառումը կանցկացվի «Գիտական սրճարան» ձևաչափով՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» նախագծի (ERNA) գիտության փառատոնին և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17) ընդառաջ։
Խոսնակներն են Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի լեռնային անտառագիտության լաբորատորիայի վարիչ Արեգ Կարապետյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ասիստենտ և կենսաբազմազանության հետազոտող Արսեն Գասպարյանը։
Միջոցառումը կանցկացվի ERNA նախագծի շրջանակում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «ՈւրբանԼաբ» անկախ քաղաքային հետազոտական կազմակերպության, «Պողոսյան Պարտեզներ» նախագծի աջակցությամբ:
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։