Աշխարհ

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Գերմանիայի Յենշվալդե քաղաքի մոտակայքում, որտեղ գտնվում է գորշ ածուխով աշխատող խոշորագույն էլեկտրակայաններից մեկը, հայտնաբերվել են պայթուցիկ և հրկիզող սարքեր։ Ներկայումս ընթանում են դրանց վնասազերծման աշխատանքները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Ըստ ոստիկանության՝ հարձակումն, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ հանգեցնել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման։ Իսկ Բրանդենբուրգի վարչական տարածքի ղեկավար Դիտմար Վոյդկեն միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակման փորձ։ 

«Նման միջադեպերի տագնապալիորեն բարձր հաճախականությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վճռականորեն պաշտպանենք մեր ենթակառուցվածքները», - ընդգծել է քաղաքական գործիչը։ 

Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները՝ ենթակայանի և էլեկտրակայանի անձնակազմի հետ համատեղ, իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են իրավիճակի վատթարագույն զարգացումը։ 

«Յենշվալդեի ջերմաէլեկտրակայանունն ունի 2000 մեգավատ հզորություն, ընդ որում՝ 500 մեգավատ հզորությամբ մեկ էներգաբլոկ պահուստում է։ Կայանը էլեկտրաէներգիա է մատակարարում միլիոնավոր տնային տնտեսությունների, ինչպես նաև նպաստում է Կոտբուս քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի աշխատանքին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում